Ինչ է կատարվում Ուկրաինայում ?

Posted on at


Այս օրերին մենք ականատես ենք լինում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին և նորից ու նորից համոզվում ենք ,որ գերտերությունների կողմից անընդհատ ոտնահարվում են մարդու բնական իրավունքները և մենք համոզվում ենք ,որ միջազգային իրավունքը, որպես այդպիսին, դադարում է գործել ,երբ հարցը վերաբերվում է գերտերությունների շահերին ,ապա բոլորը թքած ունեն մարդու վրա, որպես արժեքի  և մարդկային կյանքը ոչինչ է ,երբ հարցը վերաբերվում է այդ տերությունների շահերին: Հատկապես նախանձելի չէ այն պետությունների բնակիչնեի վիճակը ,որ հայտվել են գերտերությունների շահերի բախման կետում:Այս օրերին այդ նույն վիճակում է հայտվել ՈՒկրաինայի ժողովուրդը :Մենք գիտենք ,որ միշտ էլ մեդալը 2 կողմ ունի ,բայց ,որ միաժամանակ 2 մեդալ կարող է լինել երևի թե չգիտեինք :Երբ երեկ դիտում էի ռուսական և ամերիկյան հառուստաալիքները պարզապես ապշել կարելի է ,տպավորություն է ստեղծվում ,որ նրանք խոսում են տարբեր իրադարձությունների մասին:Լսելով ռուսական հեռուստաալիքներին մտածում ես ,թե ինչքան մարդասեր է ռուսական կառավարությունը և ինչ ջանասիրությամբ է փորձում պայքարել Ուկրաինայի ռուսալեզու բնակչության իրավունքների համար ,իսկ երբ լսում ես ամերիկյան լրատվանիջոցներին ,360 աստիճանով փոխվում է կարծիքը Ռուսաստանի կառավարության և նրա մտահոգությունների ոլորտի մասին ,բայց իհարկե պարզ է ,որ ոչ մի կողմն էլ լրիվությամբ չի լուսաբանում իրադարձությունները և 2 կողմերն էլ ասում են այն, ինչ պետք է և պորձում են մանիպուլացիայի ենթարկել զանգվածներին` առաջին հերթին հենց իրենց երկրների բնակչությանը, նրանց կողմից լրիվ աջակցություն ստանալու համար :Ցավալի է ,բայց երեկ արդեն իսկ 40 մարդ է զոհվել,կարևոր չէ ,թե նրանք այսպես կոչված ռուսամետներ ,թե արևմտամետներ ,զոհվում են մարդիք 40 ընտանիք այլևս պիտի սգա և դժբախտ պիտի դառնա ,մարդիք պիտի վախենան դուրս գալ փողոց ,մարդիք պիտի վախենան իրենց և իրենց երեխաների կյանքի համար ,երեխաները պիտի դպրոց չհաճախեն ,պիտի ստեղծվի պարենի խնդիր և այսպես շարունակ ,քանի որ այդ նույն ժամանակ Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը նստած են իրենց աշխատասենյակներում և խմելով իրենց վիսկին կամ վոդկան <<շախմատ >> են խաղում մարդկային կյանքերով:Եվ ցավոք սա դեռ սկիզբն է ....

Արդեն իսկ խոսվում է դիակապտության դեպքերի մասին ,թաղումները պիտի դառնան ամենօրյա ,պիտի արթնան և ազատություն ստանան ազգի տականքները ,որոնց համար ավելի լավ հնարավորություն քան սա  ,կարող է չլինել ,շատ լավ առիթ հաշվեհարդար տեսնել իրենց <<խանգարող >> մարդկանց հետ , թալան և կողոպուտ ,արագ հարստանալու և մեծ ազդեցություն ձեռք բերելու հնարավորություն ,վարձկաններ ,որ պատրաստ կլինեն ,եթե արդեն իսկ չեն  սկսել ,խլել մարդկային կյանքեր մի քանի 100 կամ հազար կանաչ թղթադրամների համար ....Խաղաղությունը մարդկանց միակ երզանք.... 



About the author

PhoTOS

i am photografer. contacts . ,https://www.facebook.com/vahan.hovhannisyan.92

Subscribe 0
160