Շուշիի ազատագրումը

Posted on at


Արցախյան(Ղարաբաղյան) պատերազմում բեկումնային նշանակություն ունեցող ճակատամարտը տեղի ունեցավ 1992 թ մայիսի 8 ի լույս 9 ի գիշերը :Օպերացիան սկսվեց մայիսի 8 ին 2:30 ին և արդեն մայիսի 9 ին հայոց հնագույն բերդաքաղաքը ազատագրված էր :Գործողություններն իրականացվել են 4 ուղություններով միաժամանակ :Գործողությունները ղեկավարել է Արկադի Տեր-Թադևոսյանը:Շուշիի ազատագրման հրամանը ստորագրվել է մայիսի 4 ին ,այն ուներ հետևյալ տեսքը .

Հարձակումը նախատեսված էր սկսել դեռևս մայիսի 4-ին, բայց տարբեր պատճառներով (սպառազինության պակաս, վատ եղանակ և այլն) հետաձգվել էր։ ԻՊՈւ-ի շուրջ 1200 մարտիկներից բաղկացած 4 հարձակողական և 1 պահեստազորային խմբերը մայիսի 8-ի գիշերը միաժամանակ անցել են հարձակման։

Շուշիի ազատագրման մարտական հրամանը ստորագրվել է մայիսի 4-ին հետևյալ մանրամասներով.

  1. Հակառակորդը շրջանաձև դիրքեր է գրավում Շուշիի բարձունքներում՝ մոտ 1200 մարդ կենդանի ուժով, Զառսլու գյուղում՝ մոտ 100 մարդ, Լիսագորում՝ մոտ 300-350 մարդ, Քյոսալարի ուղղությամբ՝ մոտ 300 մարդ։
  2. Մեր խնդիրը՝
  • ջախջախել հակառակորդին ԼիսագորԶառսլուՋանհասանԿարագյավ բնակավայրերում,
  • ջախջախել հակառակորդին Շուշիի մատույցներում և այն ազատագրել կանաչներից (հակառակորդի պայմանական անվանումը),
  • հետագայում հարձակվել Բերդաձորի ուղղությամբ և Բերդաձորի ենթաշրջանն ազատագրել կանաչներից։

 Շուշիի ազատագրումը խիստ անհրաժեշտություն էր առաջացել ,քանի որ բարձրադիր դիրք ունեցող մեր բերդաքաղաքից գնդակոծվում էր Արցախի մայրաքաղաք Ստեփակերտը և անասելի մարդկային կորուստներ պատճառում խաղաղ բնակչությանը :Սակայն Շուշիի ազատագրումը անհնար էր համարվում հենց իրենց ազերիների համար ,քանզի հայոց բերդաքզաքը գտնվում է այնպիսի աշխարհագրական դիրքում ,որ համարյա անհնար է այն գրավել ,այո գրավել անհնար է ,բայց ազատագրել հնարավոր է և հայոց բերդաքաղաքը կարծես արդեն հոգնել էր զավթիչներից և անհամբերությամբ էր սպասում իր զավակներին ընդունել իր գիրկը և զգալ իր կառուցողների կարոտած հայացքները ,որ նորից լիիրավ տերն են իրենց բերդաքաղաքի :Հայկական 3000 ոց զորաջոկատը ազատագրեց Շուշին տալով ընդամենը 57 զոհ :Եվ Շուշիի ազատագրումը դարձավ դասական գրքային տիպիկ օրինակ ,թե ինչպիսի արցյունքներ կարող են լինել երբ միախառնվում են հզոր ռազմարվեստը և ինքնազոհ հայրենասիրությունը:Ազատագրվեց բերդաքաղաքը որտեղից 1991 ից 1992 ի մայիսը ավելի քան 47000 արկ էր թափվել Ստեփանակերտի վրա,որից զոհվել էին 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչ ,ավերվել էր 370 տուն և շինություն ,այդ թվում դպրոցներ:Հավերժ փառք հայրենասեր նահատակներին :

Շուշի



About the author

PhoTOS

i am photografer. contacts . ,https://www.facebook.com/vahan.hovhannisyan.92

Subscribe 0
160